Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Ահաբեկչություն՝ Մոգադիշոյում

Ահաբեկչություն՝ Մոգադիշոյում
05.05.2013 | 18:52

Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյի խաչմերուկներից մեկում հզոր պայթյուն է տեղի ունեցել։ Ավելի քան 7 մարդ է մահացել, կան բազմաթիվ վիրավորներ։ Ինչպես դեպքի վայրից հաղորդում է BBC-ի թղթակիցը, վնասվել են մոտակայքում գտնվող շենքերը։

Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ պայթուցիկով ավտոմեքենան բախվել է կառավարական մեքենային, որի մեջ եղել են արտասահմանցիներ, հումանիտար կազմակերպության անդամներ։

Մոգադիշոյի բոլոր հիմնական փողոցները շրջապատված էին, քանի որ իշխանությունները նախազգուշացվել էին հարձակման մասին, որը նախապատրաստել էր արմատական ՙԱլ Շաբաբ՚ իսլամիստական կազմակերպությունը։ Սակայն պայթյունի նախօրեին՝ շաբաթ օրը, երթևեկությունը վերականգնվել է։

Նման հարձակումներ այս քաղաքում բավականին հաճախ են տեղի ունենում։

Դիտվել է՝ 1233

Մեկնաբանություններ